20:40  ,  17 հունիսի, 2019

«Ռաբոտնիչկիից» հեռացած Դավիթ Մանոյանն ունի մի քանի առաջարկներ

Կիսապաշտպան Դավիթ Մանոյանը հեռացել է մակեդոնական «Ռաբոտնիչկիից»։ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայ ֆուտբոլիստը հայտնեց, որ մի քանի առաջարկներ ունի հայկական եւ օտարերկրյա ակումբներից, սակայն չի շտապում ընտրություն կատարել։

28-ամյա ֆուտբոլիստը Մակեդոնիայի ավարտված առաջնությունում մասնակցել է 16 հանդիպման, կատարել 1 գոլային փոխանցում։

Հիշեցնենք, որ այս ամիս Մանոյանը Արեւմտյան Հայաստանի հավաքականի կազմում մասնակցեց Արցախում անցկացված Եվրոպայի չճանաչված երկրների առաջնությանը՝ դառնալով փոխչեմպիոն։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով