22:05  ,  17 հունիսի, 2019

«Փյունիկն» ունի ռուս նորեկ, «Արարատը» մեկնեց Մոսկվա, «Ալաշկերտը» վերսկսեց մարզումները

Հայկական ակումբները սկսել են պատրաստվել նոր մրցաշրջանին։ Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում հավաք անցկացնող փոխչեմպիոն «Փյունիկը» պայմանագիր է կնքել 23-ամյա ռուսաստանցի պաշտպան Անտոն Բելովի հետ։ «Փյունիկը» հունիսի 21-ից հուլիսի 3-ը հավաք կանցկացնի Սլովենիայում։

Գավաթակիր «Ալաշկերտը» վերսկսել է մարզումները Երեւանում, իսկ հունիսի 21-ից 10-օրյա հավաք կանցկացնի Հանքավանում։

Երեւանի «Արցախը» շարունակում է բանակցել գլխավոր մարզիչի երեք թեկնածուների հետ։ Մեծ է հավանականությունը, որը թիմը կունենա օտարերկրացի մարզիչ։

Երեւանի «Արարատը» մեկնել է Մոսկվա, որտեղ Սերգեյ Բուլատովի գլխավորած թիմը կանցկացնի մարզումային հավաք։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում