21:46  ,  17 հունիսի, 2019

Ունաի Էմերիի նոր օգնականը

Լոնդոնի «Արսենալի» երիտասարդական թիմի մարզիչ, շվեդ Ֆրեդրիկ Յունգբերգը տեղափոխվել է ակումբի առաջին թիմ եւ դարձել է իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի օգնականը, հաղորդում է «Արսենալի» մամուլի ծառայությունը։

«Նոր մարզչական պարտականությունների հետ Ֆրեդին մեծ ուշադրություն կդարձնի երիտասարդ խաղացողներին, որոնք ընդգրկված են թիմի առաջին խմբում»,- նշում է կայքը։

42-ամյա Յունգբերգն «Արսենալում» խաղացել է 1998-2007 թվականներին։ 2016-2017-ին աշխատել է ակումբի մինչեւ 15 տարեկանների թիմի հետ։ Դրանից հետո նա դարձավ գերմանական «Վոլֆսբուրգի» գլխավոր մարզիչի օգնական, սակայն 2018-ին դարձյալ վերադարձավ «Արսենալ»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում