18:40  ,  17 հունիսի, 2019

Առաջին լիգայի մասնակցության հայտ ներկայացրած նորաստեղծ 6 ակումբները

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես կգան մի քանի նորաստեղծ ակումբներ։

Արդեն մասնակցության հայտ են ներկայացրել «Տորպեդոն» (գլխավոր մարզիչ՝ Սամվել Դարբինյան), «Վանը» (գլխավոր մարզիչ՝ Կարեն Բարսեղյան), «Վեստ Արմենիան» (գլխավոր մարզիչ՝ Արմեն Շահգելդյան), «Արագածը» (գլխավոր մարզիչ՝ Վարազդատ Ավետիսյան), «Դիլիջանը» (ակումբի հիմնադիր՝ Ուիլ Թոմսոն) եւ «Անին» (ակումբի հիմնադիր՝ Խորեն Հովհաննիսյան)։

Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցի 10 թիմ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում