00:14  ,  18 հունիսի, 2019

«Արսենալը» կփորձի ձեռք բերել ՊՍԺ-ի խաղացողին

Լոնդոնի «Արսենալն» այս տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի ձեռք բերել Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեին, հաղորդում է Goal.com-ը։

Անգլիական ակումբի իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին կենտրոնական պաշտպանի հետ աշխատել է ՊՍԺ-ում եւ լավ ծանոթ է նրա հնարավորություններին։

23-ամյա աշխարհի չեմպիոնը 10 տարեկանից ՊՍԺ-ի համակարգում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում