23:44  ,  17 հունիսի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկ է արել Ռիո Ֆերդինանդին

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդն առաջարկ է ստացել մանչեսթերյան ակումբից, որը ցանկանում է նրան տեսնել մարզական տնօրենի պաշտոնում։

«Ես զրուցել եմ ակումբի ղեկավար Վուդվորդի հետ։ Իսկապես, ստացել եմ մարզական տնօրենի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ։ Բայց ես թեկնածուներից մեկն եմ։ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը կընդունի որոշում։ Ես գերազանց հարաբերություններ ունեմ Վուդվորդի հետ։ Հաճելի է, որ այդ ցուցակում եմ»,- Ֆերդինանդի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

40-ամյա Ֆերդինանդը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2002-2014 թվականներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում