16:06  ,  17 հունիսի, 2019

Ուսեյն Բոլթը ֆուտբոլային աստղերի հավաքականի ավագի դերում խաղացել է Անգլիայի լեգենդների դեմ (ֆոտո)

100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր, վազորդի կարիերան ավարտած ջամայկացի Ուսեյն Բոլթը ֆուտբոլային աստղերի աշխարհի հավաքականի ավագի դերում մասնակցել է բարեգործական հանդիպման Անգլիայի լեգենդների հավաքականի դեմ։

Հանգանակվել է 2,4 միլիոն ֆունտ ստերլինգ, որը կհատկացվի երեխաների համար նախատեսված բարեգործական ծրագրերի։

Լոնդոնի «Չելսիի» «Ստեմֆորդ Բրիջ» ստադիոնում տեղի ունեցած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2։2 հաշվով։ Հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել է աշխարհի հավաքականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում