15:51  ,  17 հունիսի, 2019

Մարադոնա․ Տոնգայի հավաքականն էլ հիմա կարող է հաղթել Արգենտինայի թիմին

Դիեգո Մարադոնան մեկնաբանել է Արգենտինայի հավաքականի պարտությունը Ամերիկայի գավաթի խաղարկության առաջին տուրի խաղում։ Արգենտինացիները 0։2 հաշվով պարտվել էին Կոլումբիայի թիմին։

«Տոնգայի հավաքականն էլ հիմա կարող է հաղթել Արգենտինայի թիմին։ Արգենտինայի հավաքականի խաղաշապիկին պետք է վերաբերվել այնպես, ինչպես մորդ ես վերաբերվում։ Կար թիմի հեղինակություն, որը մենք ստեղծել էինք»,- ասել է Արգենտինայի հավաքականի նախկին խաղացողն ու գլխավոր մարզիչը։

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Տոնգան 202-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում