15:25  ,  17 հունիսի, 2019

Գործակալը հերքում է․ «Բավարիան» չի հետաքրքրվում Բեյլի ծառայություններով

Մադրիդի «Ռեալի» ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնեթը հերքել է լուրերը, թե Մյունխենի «Բավարիան» ցանկանում է վարձակալությամբ ձեռք բերել 29-ամյա ֆուտբոլիստին, հաղորդում է ESPN-ը։

Բեյլը մտադրություն չունի հեռանալ Արքայական ակումբից, որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիսի 30-ը։

Ավարտված մրցաշրջանում Բեյլը «Ռեալում» մասնակցել է 42 հանդիպման, խփել 14 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Բեյլի տրանսֆերը գնահատվում է 60 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում