14:31  ,  17 հունիսի, 2019

Լոնդոնի «Արսենալը» կգնի «Սենթ Էթյենի» 18-ամյա խաղացողին

Լոնդոնի «Արսենալն» առաջիկա օրերին ձեռք կբերի Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի եւ ֆրանսիական «Սենթ Էթյենի» 18-ամյա պաշտպան Ուիլյամ Սալիբային, հաղորդում է Footmercaro-ն։

Անգլիական ակումբը ֆուտբոլիստի հետ համաձայնության է հասել հինգ տարվա պայմանագիր կնքելու վերաբերյալ։ Առաջիկայում բանակցությունները կավարտեն նաեւ ակոմբները։

Սալիբայի ծառայությունները հետաքրքրվում են նաեւ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում