Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի գործակալը բանակցում է Մադրիդի «Ռեալի» եւ «Բարսելոնայի» հետ ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերն այս ամռանն իրականացնելու հարցով, հաղորդում է L'Equipe-ը։
Նեյմարը ցանկանում է վերադառնալ Իսպանիայի առաջնություն, ՊՍԺ-ն էլ դեմ չէ նրա հեռանալուն, եթե այս ակումբներից մեկը վճարի 222 միլիոն եվրո։ Նրա տրանսֆերային գինն այժմ գնահատվում է 180 միլիոն եվրո։
Ավարտված մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ում մասնակցել է 28 հանդիպման, խփել 23 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում