12:06  ,  17 հունիսի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի ձեռք բերել «Բարսելոնայի» 2 խաղացողի, եթե հեռանա Պոգբան

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» կիսապաշտպաններ, բրազիլացի Ֆիլիպե Կոուտինյոյին եւ խորվաթ Իվան Ռակիտիչն ձեռք բերելու տարբերակը, եթե չկարողանա այս ամռանը թիմում պահել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբային, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Պոգբային ձեռք բերելու ցանկություն ունի Մադրիդի «Ռեալը», որի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պահանջել է Արքայական ակումբի ղեկավարությունից այս ամռանն իրականացնել տրանսֆերը։

Պոգբան եւս հայտարարել է, որ նոր մարտահրավերների հարմար ժամանակ է իր համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում