11:12  ,  17 հունիսի, 2019

Կավանի․ Ուրուգվայի հավաքականը պատրաստ է պայքարել Ամերիկայի գավաթի համար

Ուրուգվայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին խոսել է Ամերիկայի գավաթի խաղարկությունում ուրուգվայցիների շանսերի մասին։

«Մենք պատրաստ ենք պայքարել տիտղոսի համար։ Այդ ուղղությամբ մենք արեցինք առաջին կարեւոր քայլը»,- Կավանիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Բրազիլիայում մեկնարկած մրցաշարի առաջին տուրում Ուրուգվայի հավաքականը 4։0 հաշվով հաղթել է էկվադորցիներին։ Կավանին տպավորիչ գոլ է խփել մկրատաձեւ հարվածով։

Ուրուգվայի հավաքականը 15 անգամ նվաճել է Ամերիկայի գավաթը։ Նախորդ անգամ այդպիսի հաջողություն ունեցել է 2011 թվականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում