Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 14-րդ տուրում գոլերով աչքի են ընկել Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Տիգրան Բարսեղյանն ու Կամո Հովհաննիսյանը։
«Կայսարը» Բարսեղյանի հետ 1։4 հաշվով պարտվել է առաջատար «Աստանային»։ Բարսեղյանն աչքի է ընկել 79-րդ րոպեին, երբ «Կայսարն» արդեն չորս գոլ էր բաց թողել։
Հովհաննիսյանի գոլը «Ժետիսուին» փրկել է պարտությունից «Օրդաբասիի» հետ խաղում։ Գրանցվել է ոչ ոքի՝ 1։1։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում