21:20  ,  16 հունիսի, 2019

Անգլիական Պրեմյեր լիգայի նոր պաշտոնական գնդակը (ֆոտո)

Անգլիական Պրեմյեր լիգան ներկայացրել է նոր պաշտոնական գնդակը, որով կանցկացվի հաջորդ մրցաշրջանի առաջնությունը, հաղորդում է Sky Sports Premier League-ը։

Nike-ի արտադրության սպիտակ գնդակն ունի սեւ, մոխրագույն, վարդագույն գունավորում։

Անգլիայի առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 9-ին «Լիվերպուլ» - «Նորվիչ Սիթի» խաղով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում