17:50  ,  16 հունիսի, 2019

Մաուրիցիո Սարին գլխավորեց «Յուվենտուսը»

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվեց Լոնդոնի «Չելսիից» հեռացած Մաուրիցիո Սարին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 60-ամյա իտալացի մասնագետը կնքել է երեք տարվա պայմանագիր՝ մինչեւ 2022թ․ հունիսի 30-ը։

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի հեռանալուց հետո։ Նա թիմը գլխավորեց 2014-2019 թվականներին։

Սարին «Չելսին» գլխավորել էր անցած ամռանը։ Անգլիական թիմի հետ նա նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը, Անգլիայի Պրեմյեր լիգայում գրավեց երրորդ տեղը՝ ապահովելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։

Սարին նախկինում գլխավորել է նաեւ «Նապոլին», «Սորենտոն», «Էմպոլին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում