17:21  ,  16 հունիսի, 2019

Պոգբան ակնարկել է, որ հեռանում է «Մանչեսթեր Յունայթեդից»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան ակնարկել է, որ մտադրություն ունի փոխել ակումբն այս ամռանը։

«Կարծում եմ՝ երեք տարվա ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդում» առաջադիմել եմ եւ ավելի ուժեղ ֆուտբոլիստ եմ դարձել։ Հիմա հարմար ժամանակ է նոր մարտահրավերի համար մեկ այլ տեղում։ Հիմա մտածում եմ ապագայիս մասին»,- Պոգբայի խոսքը մեջբերում է  The Guardian-ը։

Պոգբային ձեռք բերելու ցանկություն ունի Մադրիդի «Ռեալը», սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերի համար պահանջում է 150 միլիոն եվրո, Արքայական ակումբը մտադիր չէ 100-100 միլիոն եվրոյից շատ վճարել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English