13:38  ,  16 հունիսի, 2019

WBA. Արտյոմ Դալաքյանը երրորդ անգամ պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Ուկրաինահայ Արտյոմ Դալաքյանը պաշտպանեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի կոչումը թեթեւագույն քաշային կարգում։

Կիեւում տեղի ունեցած մենամարտում WBA վարկածով աշխարհի չեմպիոնը մենամարտեց տիտղոսի հավակնորդ, Թաիլանդի ներկայացուցիչ Սարավուտ Տավորնամի հետ։ 31-ամյա Դալաքյանը հաղթեց 10-րդ ռաունդում։ Գրանցվեց տեխնիկական նոկաուտ։

Արտյոմ Դալաքյանը երրորդ անգամ պաշտպանեց 2018թ․ փետրվարին նվաճած տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում