12:45  +04,  16 հունիսի, 2019

Ազար․ Զիդանի պատճառով եմ սկսել ֆուտբոլ դիտել

Լոնդոնի «Չելսիից» Մադրիդի «Ռեալ» տեղափոխված Բելգիայի հավաքականի խաղացող Էդեն Ազարը պատմել է, որ մանկությունում ֆուտբոլ սկսել է դիտել Արքայական ակումբի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի շնորհիվ։

«Ես ապրում էի Բելգիայում, բայց երկրպագում էի Ֆրանսիայի հավաքականին Զիդանի պատճառով։ Առաջին հիշողությունս Զիդանից նրա ընթացքի հարվածն էր Լեւերկուզենի «Բայերի» դեմ խաղում։ Զիդանի պատճառով եմ սկսել ֆուտբոլ դիտել։ Հիմա մենք կաշխատենք միասին, եւ սա առանձնահատուկ զգացում է»,- Ազարի խոսքը մեջբերում է Marca-ն։

Արքայական ակումբն Ազարի համար Լոնդոնի «Չելսիին» վճարել է 100 միլիոն եվրո եւ կնքել է 5 տարվա պայմանագիր։ Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 11 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս