03:55  ,  16 հունիսի, 2019

Ամերիկայի Գավաթ․ Արգենտինան Մեսիի եւ Ագուերոյի հետ պարտվեց Կոլումբիային

Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկությունում պարտությամբ մեկնարկեց Արգենտինայի հավաքականը։

B խմբի առաջին տուրում արգենտինացիները մրցեցին Կոլումբիայի հավաքականի հետ եւ պարտություն կրեցին 0։2 հաշվով։ 71-րդ րոպեին կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի փոխանցումից հետո աչքի ընկավ հարձակվող Ռոխեր Մարտինեսը։ 86-րդ րոպեին հարձակվող Դուվան Սապատան կրկնապատկեց Կոլումբիայի առավելությունը։ Գոլային փոխանցումը կատարեց կիսապաշտպան Խեֆերսոն Լերման։

Երկրորդ տուրում Արգենտինայի հավաքականը հունիսի 20-ին կխաղա Պարագվայի, Կոլումբիան՝ Քաթարի հետ։

B խումբ

Արգենտինա - Կոլումբիա՝ 0։2 (տեսանյութ)

Ռոխեր Մարտինես, 71, Դուվան Սապատա, 86

A խումբ

Վենեսուելա - Պերու՝ 0։0 (տեսանյութ)

Հեռացում՝ Լուիս Դել Պինո (Վենեսուելա), 75, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում