09:09  ,  16 հունիսի, 2019

«Վալենսիայի» կիսապաշտպանն ու «Ռեալի» դարպասապահը՝ U20 WorldCup-ի անհատական դափնեկիրներ

Լեհաստանում ավարտված ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնության (U20 WorldCup) լավագույն խաղացող է ճանաչվել փոխչեմպիոնի կոչումը նվաճած Հարավային Կորեայի եւ իսպանական «Վալենսիայի» կիսապաշտպան Լի Կան Ինը, որն այս մրցաշարում խփեց երկու գոլ, կատարեց չորս գոլային փոխանցում։

Մրցաշարի լավագույն դարպասապահի մրցանակը ստացավ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Ուկրաինայի եւ Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը, որը վեց խաղում բաց թողեց չորս գոլ (երկուսը՝ 11 մետրանոցից), մեկ անգամ հետ մղեց հարված 11 մետրանոցից։

Ուկրաինայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ է հռչակվում մինչեւ 20 տարեկանների աշխարհի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս