22:21  ,  15 հունիսի, 2019

Ուկրաինայի Մ-20 հավաքականը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը (տեսանյութ)

Լեհաստանում անցկացված ֆուտբոլի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությունն ավարտվեց Ուկրաինայի հավաքականի հաղթանակով։

Լոձում տեղի ունեցած եզրափակիչում ուկրաինացիները մրցեցին Հարավային Կորեայի հավաքականի հետ եւ կամային հաղթանակ տարան 3։1 հաշվով առաջինը գոլ բաց թողնելուց հետ (տեսանյութ

Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը ոչ մի պարտություն չկրեց այս մրցաշարում։ Խմբային փուլում Ուկրաինան տարավ երկու հաղթանակ, մեկ ոչ ոքի, իսկ փլեյ-օֆֆում գրանցեց չորս հաղթանակ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում