23:16  ,  15 հունիսի, 2019

«Ռեալի» կիսապաշտպանը մոտ է «Աթլետիկո» տեղափոխվելուն

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկոս Լյորենտեն մոտ է Մադրիդի «Աթլետիկո» տեղափոխվելուն, հաղորդում է COPE-ը։ 24-ամյա իսպանացի խաղացողի տրանսֆերի վերաբերյալ բանակցությունները մոտենում են ավարտին։

«Աթլետիկոն» կվճարի 40 միլիոն եվրո, ֆուտբոլիստի հետ կկնքվի հինգ տարվա պայմանագիր։

Ավարտված մրցաշրջանում Մարկոս Լյորենտեն «Ռեալում» անցկացրել է 16 հանդիպում, խփել 2 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում