19:35  ,  15 հունիսի, 2019

Ամերիկայի Գավաթ․ Արգենտինա - Կոլումբիա․ Բուքմեյքերների կարծիքը

Բրազիլիայում մեկնարկած ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության առաջին տուրում հունիսի 15-ին կմրցեն Արգենտինայի եւ Կոլումբիայի հավաքականները, որոնք ընդգրկված են B խմբում։

Բուքմեյքերները որոշակի առավելություն են տալիս Արգենտինայի հավաքականին, որի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 2․10 գործակցով։ Կոլումբիայի հաղթանակն ունի 3․35 գործակցով, ոչ ոքին՝ 3․90։

Արգենտինա - Կոլումբիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 02։00-ին (հունիսի 16)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում