18:54  ,  15 հունիսի, 2019

Մեսին՝ ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող, 2018-2019թթ․ Իսպանիայի առաջնության եւ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու, Լա Լիգայում բոլորից շատ գոլային փոխանցում կատարած Լիոնել Մեսին ճանաչվել է ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը, Squawka-ի վարկածով։

Երկրորդն է ճանաչվել Չեմպիոնների լիգայի գավաթակիր, անգլիական «Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը։ Երրորդ տեղում է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Ազգերի լիգայի գավաթակիր Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան։

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մտել լավագույն տասնյակ։

  1. Լիոնել Մեսի («Բարսելոնա»)
  2. Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ»)
  3. Բեռնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի»)
  4. Ռահիմ Ստերլինգ («Մանչեսթեր Սիթի»)
  5. Ֆրենկի դե Յոնգ («Այաքս»)
  6. Սադիո Մանե («Լիվերպուլ»)
  7. Էդեն Ազար («Չելսի»)
  8. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)
  9. Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»)
  10. Կիլիան Մբապե (ՊՍԺ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում