15:32  ,  15 հունիսի, 2019

Ռոնալդուին դարձյալ հրավիրել են դատարան

Պորտուգալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտինու Ռոնալդուին կրկին հրավիրել են ամերիկյան դատարան՝ ամերիկուհի մոդել Քեթրին Մայորգայի հնարավոր բռնաբարության գործով, հաղորդում է TMZ-ն։ 34-ամյա կիսապաշտպանը անձամբ է ստացել փաստաթղթերը Լաս Վեգասի դատարանից։

2009 թվականի ամռանը Ռոնալդուն Լաս Վեգասի ակումբներից մեկում ծանոթացել է Մայորգայի հետ։ Տվյալ գիշերվա ընթացքում ֆուտբոլիստի և մոդելի միջև տեղի ունեցած սեքսը, ամերիկուհին որակել է բռնաբարություն։

2010 թվականին Մայորգան Ռոնալդուի փաստաբաններից 375 հազար եվրո է ստացել Կրիշտիանուի անունը չբարձրաձայնելու համար։ Նախորդ տարվա աշնանը, Լաս Վեգասի ոստիկանությունը վերաբացել էր հնարավոր բռնաբարության գործը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English