14:15  ,  15 հունիսի, 2019

«Ինտերը» տրանսֆերների համար Կոնտեին կհատկացնի 120 միլիոն եվրո

Միլանի «Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հնարավորություն կունենա նոր խաղացողների համար ծախսել 120 միլիոն եվրո։

Կոնտեն ցանկանում է ձեռք բերել հարձակվողներ Ռոմելու Լուկակուին («Մանչեսթեր Յունայթեդ») ու Էդին Ջեկոյին («Ռոմա») եւ կիսապաշտպան Նիկոլո Բարելային  («Կալյարի»)։

Կոնտեն «Ինտերի» գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինել է Լուչանո Սպալետիին։

49-ամյա մասնագետը միլանյան թիմի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English