09:09  ,  15 հունիսի, 2019

#Corner. Հայաստանի տպավորիչ հաղթանակները Euro2020-ում, բացառիկ ռեպորտաժ Աթենքից

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 37-րդ թողարկումը #CornerOnTour ձեւաչափով Աթենքից։

Եվրո-2020-ի ընտրական փուլի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը հունիսի 8-ին Երևանում 3 գոլ խփեց Լիխտենշտեյնին՝ 3։0։

Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան Գևորգ Ղազարյանը, Ալեքսանդր Կարապետյանը և Տիգրան Բարսեղյանը:

Չորրորդ տուրի խաղում Հայաստանի հավաքականն Աթենքում 3:2 հաշվով հաղթեց Հունաստանի թիմին: Կրկին աչքի ընկավ հարձակվողների նույն եռյակը:

Հայաստանի հավաքականի հետ Աթենք մեկնած #Corner-ը ներկայացնում է բացառիկ կադրեր ազգային թիմի ճամբարից, ռեպորտաժ Հունաստանից` ամենահետաքրքիրը քաղաքակրթության հնագույն օրրանից, շրջագայություն Աթենքի տպավորիչ վայրերով, այց Ակրոպոլիս, նախախաղային մարզում, ասուլիս, ամեն ինչ խաղի մասին և խաղից դուրս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով