22:42  ,  14 հունիսի, 2019

Norway Chess. Լեւոն Արոնյանը գրավեց երրորդ տեղը

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտված Norway Chess սուպերմրցաշարի վերջին տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով մրցեց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ:

Դասական պարտիայում գրանցվեց ոչ ոքի: Կայծակնային խաղի «արմագեդոն» պարտիան նույնպես ավարտվեց ոչ ոքի: Սեւերով հանդես եկած Լեւոն Արոնյանը վաստակեց մեկ միավոր: Հայկական շախմատի առաջատարը 25 հնարավորից վաստակեց 10.5 միավոր:

Երկրորդ տեղը գրավեց չինացի Յանջի Յուին, որը 23 հնարավորից վաստակեց 10.5 միավոր:

Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը հաղթողի կոչումն ապահովել էր նախավերջին տուրում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում