22:24  ,  14 հունիսի, 2019

ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց Բունդեսլիգա (ֆոտո)

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Մուսա Դիաբին տեղափոխվեց Լեւերկուզենի «Բայեր»։ 19-ամյա ֆրանսիացի հարձակվողը «Բայերի» հետ կնքել է 5 տարվա պայմանագիր, հաղորդում է Բունդեսլիգան ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը։

Դիաբին ՊՍԺ-ի հիմնական թիմում էր 2018 թվականից։ Ֆրանսիայի ավարտված առաջնությունում նա մասնակցել է 25 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Դիաբին 2017 թվականից հանդես է գալիս նաեւ Ֆրանսիայի պատանեկան թիմում։

«Բայերը» Գերմանիայի առաջնությունում գրավել է չորրորդ տեղը եւ հանդես կգա Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում