23:20  ,  14 հունիսի, 2019

Իան Ռաշ․ Գարեթ Բեյլը կուժեղացներ «Մանչեսթեր Յունայթեդը»

Մադրիդի «Ռեալի» եւ Ուելսի հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլը պետք է վերադառնա Անգլիա, կարծում է Ուելսի հավաքականի և «Լիվերպուլի» նախկին հարձավող Իան Ռաշը։

«Շատ եմ ցավում Գարեթի համար։ «Ռեալի» ղեկավարությունը ակնհայտորեն ցանկանում է ազատվել Բեյլից։ Նայելով «Մանչեսթե Յունայթեդի» կերպարանափոխությանը այս մրցաշրջանի ընթացքում, կարծում եմ, Բեյլը զգալիորեն կուժեղացներ Սուլշերի ղեկավարած թիմի կազմը։

Վերադարձը «Տոտենհեմ» նույնպես վատ տարբերակ չէ Բեյլի համար»,- 57-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է BBC-ն։

Գարեթ Բեյլը «Ռեալ» է տեղափոխվել Լոնդոնի «Տոտենհեմից» 2013 թվականին։ Մադրիդյան թիմում 29-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 231 հանդիպման, խփել 102 գոլ։ Բեյլի պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվական։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում