15:36  ,  14 հունիսի, 2019

Գագիկ Ծառուկյանն ընդունել է ԵԽ-2019-ում Հայաստանի մարզական պատվիրակությանը (Live)

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «Օլիմպավանում» ընդունել Հայաստանի մարզական պատվիրակության անդամներին, մարզիկների եւ մարզիչներին, որոնք մեկնում են Բելառուսի մայրաքաղաք Մինսկ՝ երկրորդ Եվրոպական խաղերին։

Խաղերի ծրագրում ընդգրկված է 21 մարզաձեւ: Հայաստանը կունենա 37 մասնակից 9 մարզաձեւերում՝ ըմբշամարտ (հունահռոմեական եւ ազատ ոճ), բռնցքամարտ, սպորտային մարմնամարզություն, ձյուդո, սամբո, հեծանվասպորտ, թիավարություն եւ կանոե, հրաձգություն եւ բադմինտոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում