15:08  ,  14 հունիսի, 2019

«Ռեալի» հերթական նորեկը

Մադրիդի «Ռեալը» ձեռք է բերել Ճապոնիայի հավաքականի եւ «Տոկիո» ակումբի կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոյին, հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը։

18-ամյա ֆուտբոլիստին անվանում են «ճապոնական Մեսի»։ Հաջորդ մրցաշրջանում նա հանդես կգա Արքայական ակումբի երկրորդ թիմում։

Ոչ պաշտոնական տվյալներով, «Ռեալը» Կուբոյի համար վճարել 2 միլիոն եվրո, կնքել 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 1 միլիոն եվրո աշխատավարձով։

Այս տարի Կուբոն Ճապոնիայում մասնակցել է 16 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Կուբոն 2011-2015 թվականներին հանդես է եկել «Բարսելոնայի» ակադեմիայում։ Հետագայում հայտնի դարձավ, որ կատալոնական ակումբը խախտել է մինչեւ 18 տարեկան խաղացողների տրանսֆերային կանոնադրությունը, եւ ֆուտբոլիստը լքեց «Բարսելոնան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս