14:56  ,  14 հունիսի, 2019

Անդրե Աղասի․ Հույս ունեմ, որ Շտեֆի Գրաֆը չի լքի ինձ

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի ութակի չեմպիոն, ամերիկահայ Անդրե Աղասին հույս է հայտնել, որ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոնուհի, գերմանացի Շտեֆի Գրաֆը չի լքի իրեն։ Հունիսի 14-ին Գրաֆը նշում է ծննդյան 50-րդ տարեդարձը։ Աղասին ու Գրաֆն ամուսնացած են 2001 թվականից։

«Շտեֆին ապրում է իր սկզբունքներով, նա չի խոսում, այլ պարզապես ապրում է։ Նա շատ ուժեղ է ոգով։ Մեր հարաբերությունները տարիների ընթացքում միայն ամրացել են։ Չեմ կարծում, որ գոյություն ունի երջանիկ ամուսնական կյանքի գաղտնիք։ Երկու մարդ իրար սիրում եւ հարգում են, կարգապահ են եւ հավատարիմ։ Հույս ունեմ, որ նա ինձ չի լքի եւ առանվազն եւս 20 տարի կլինի ինձ հետ»,- Աղասու խոսքը մեջբերում է Bild-ը։

Աղասին ու Գրաֆն ունեն երկու երեխա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով