14:11  +04,  14 հունիսի, 2019

Մարադոնան առողջական խնդիրների պատճառով հեռացավ «Դորադոսից»

Արգենտինայի հավաքականի նախկին խաղացող եւ գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան առողջական խնդիրների պատճառով հեռացավ մեքսիկական «Դորադոսի» գլխավոր մարզիչի պաշտոնից։ Այդ մասին Թվիթերում հայտնել է Մարադոնայի փաստաբան Մատիաս Մորլան։

«Մարադոնան որոշել է ավարտել աշխատանքը «Դորադոսում»։ Բժիշկները խորհուրդ են տվել ժամանակ հատկացնել առողջությանը։ Նա պետք է ենթարկվի ուսի եւ ծնկի վիրահատության»,- նշել է փաստաբանը։ Մարադոնան հոդաբորբով է տառապում։

Մեքսիկայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Դորադոսը» Մարադոնան գլխավորեց մեկ մրցաշրջան։ Նրա հետ թիմը հասավ առաջնության երկու փուլերի (Ապերտուրա, Կլաուսուրա) եզրափակիչ։ Երկու դեպքում էլ, «Դորադոսը» պարտվեց «Աթլետիկո Սան Լուիսին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս