11:19  ,  14 հունիսի, 2019

Մարկ եւ Պաու Գազոլները՝ NBA-ի պատմության մեջ առաջին չեմպիոն եղբայրներ

Մարկ եւ Պաու Գազոլները դարձան առաջին եղբայրները, որոնք նվաճել են Բասկետբոլի ազգային ասոցիացիայի չեմպիոնական տիտղոսները։

Պաու Գազոլը երկու անգամ NBA-ի չեմպիոն է դարձել «Լոս Անջելես Լեյքերսի» հետ 2009-ին եւ 2010-ին։

Մարկ Գազոլը «Տորոնտո Ռեփթորսի» հետ նվաճեց տիտղոսը։

Գազոլները ծնվել են Բարսելոնայում, հանդես են գալիս Իսպանիայի հավաքականում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում