09:08  ,  14 հունիսի, 2019

«Յուվենտուսը» համաձայնության է հասել Սարիի եւ «Չելսիի» հետ

Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսը» համաձայնության է հասել Լոնդոնի «Չելսիի» հետ եւ փոխհատուցում կվճարի անգլիական ակումբին իտալացի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի տեղափոխության համար, հաղորդում է gazzetta.it-ը։

60-ամյա մասնագետն առաջիկայում կզբաղեցնի թուրինյան ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնը, որը թափուր է իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի հեռանալուց հետո։

Սարին «Չելսին» գլխավորել է անցած ամռանը։ Նրա ղեկավարությամբ թիմը նվաճել է Եվրոպայի լիգայի գավաթը, Անգլիայի առաջնության բրոնզե մեդալներն ու Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում