Երեւանի «Բանանցը» պայմանագիր է կնքել 29-ամյա կիսապաշտպան Արտակ Դաշյանի հետ:
Հայաստանի հավաքականի նախկին խաղացողը «Բանանցի» սան է, հանդես է եկել «Բանանցում» 2009 և 2011-2012 թվականներին, խաղացել է նաև Դոնեցկի «Մետալուրգում», Կապանի «Գանձասարում», Սկոպյեի «Վարդարում», նախորդ ակումբը եղել է Երևանի «Ալաշկերտը»:
Արտակ Դաշյանը հարձակողական ոճի կիսապաշտպան է, կարիերայի ընթացքում դարձել է 41 գոլի հեղինակ, որոնցից 15-ը հեղինակել է «Բանանցի» կազմում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում