22:20  +04,  13 հունիսի, 2019

Ազարի շնորհանդեսին «Ռեալի» երկրպագուները պահանջել են Մբապեի տրանսֆերը

Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում ընթացող «Ռեալի» բելգիացի նորեկ Էդեն Ազարի շնորհանդեսի ժամանակ Արքայական ակումբի երկրպագուները վանկարկել են Կիլիան Մբապեի անունը՝ պահանջելով աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի 20-ամյա հարձակվողի տրանսֆերը, հաղորդում է Marca-ն։

28-ամյա Ազարի համար «Ռեալը» Լոնդոնի «Չելսիին» վճարել է 100 միլիոն եվրո։

Մբապեի տրանսֆերը գնահատվում է 200 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ