21:36  ,  13 հունիսի, 2019

Մի քանի տասնյակ հազար երկրպագու՝ «Ռեալում» Ազարի շնորհանդեսին (Live)

Մի քանի տասնյակ հազար երկրպագու Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում ներկա է «Ռեալի» նորեկ Էդեն Ազարի շնորհանդեսին։

Հունիսի 13-ին 28-ամյա բելգիացի հարձակողական կիսապաշտպանը հաջողությամբ բուժզննում է անցել Իսպանիայի մայրաքաղաքում։

Արքայական ակումբն Ազարի համար Լոնդոնի «Չելսիին» վճարել է 100 միլիոն եվրո եւ կնքել է 5 տարվա պայմանագիր։ Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 11 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում