21:09  ,  13 հունիսի, 2019

Ռակիտիչը կհեռանա «Բարսելոնայից», եթե լինի գրավիչ առաջարկ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կհեռանա կատալոնական ակումբից այս ամռանը, եթե լինի գրավիչ առաջարկ։

«Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն դեմ չէ Ռակիտիչի տրանսֆերին, հաղորդում է Goal.com-ը։

Ռակտիչի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը»։

31-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայում» է 2014 թվականից։ Նա 18 միլիոն եվրոյով է տեղափոխվել «Սեւիլիայից»։

Ավարտված մրցաշրջանում Ռակիտիչը «Բարսելոնայի» հետ մասնակցել է 54 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English