20:10  ,  13 հունիսի, 2019

Սլավեն Բիլիչը գլխավորեց անգլիական «Վեստ Բրոմվիչը»

Անգլիական «Վեստ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ է նշանակվել Սլավեն Բիլիչը։ Խորվաթ մարզիչի առջեւ դրվել է թիմը Պրեմյեր լիգա վերադարձնելու խնդիր։

«Ես հիացած եմ այս հնարավորությունից։ Թիմը ցանկանում է առաջադիմել եւ վերադառնալ Պրեմյեր լիգա։ Ես անմիջապես ընդունեցի առաջարկը»,- Բիլիչի խոսքը մեջբերում է «Վեստ Բրոմվիչի» կայքը։ Ակումբը հանդես է գալիս Չեմպիոնշիփում։

Բիլիչի նախորդ ակումբը Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիհադն» էր։ Կարիերայի ընթացքում 50-ամյա մասնագետը գլխավորել է նաեւ խորվաթական «Հայդուկը», Մոսկվայի «Լոկոմոտիվը», Ստամբուլի «Բեշիկթաշը», անգլիական «Վեստ Հեմը», Խորվաթիայի ազգային հավաքականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English