19:01  ,  13 հունիսի, 2019

Էդեն Ազարը հաջողությամբ բուժզննում է անցել Մադրիդում

Էդեն Ազարը Մադրիդում է եւ «Ռեալում» շնորհանդեսից առաջ հաջողությամբ բուժզննում է անցել Իսպանիայի մայրաքաղաքի Sanitas La Moraleja University հիվանդանոցում, հաղորդում է AS-ը։

28-ամյա բելգիացի կիսապաշտպանի շնորհանդեսը «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում տեղի կունենա ավելի ուշ։

Հիշեցնենք, որ Էդեն Ազարը հինգ տարվա պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ։ Լոնդոնի «Չելսին» տրանսֆերի համար ստացել է 100 միլիոն եվրո։

28-ամյա կիսապաշտպանի տարեկան աշխատավարձը կլինի 11 միլիոն եվրո՝ երկրորդ ամենաբարձրը Արքայական ակումբում։ Սերխիո Ռամոսի տարեկան աշխատավարձը 12 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English