16:07  ,  13 հունիսի, 2019

Հայկական ֆուտբոլի ավարտված մրցաշրջանի մրցանակաբաշխությունը՝ հունիսի 15-ին

Հայկական ֆուտբոլի 2018-19 թթ. մրցաշրջանի մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունիսի 15-ին՝ ժամը 12:00-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի ֆուտզալի դահլիճում, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Կպարգևատրվեն ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի, ֆուտզալի Հայաստանի չեմպիոնները, բարձրագույն խմբի մրցանակակիրները։

Ավանդույթի համաձայն, կշնորհվեն նաև անհատական պարգևներ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով