13:44  ,  13 հունիսի, 2019

Արմեն Շահգելդյանը՝ նորաստեղծ «Վեստ Արմենիայի» գլխավոր մարզիչ

Նորաստեղծ «Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է փորձառու և վաստակաշատ Արմեն Շահգելդյանը:

Նոր մրցաշրջանում թիմը հանդես կգա Առաջին խմբի առաջնությունում:

Մարզումներն ու տնային հանդիպումներն անցկացնելու է «Միկա» ստադիոնում:

«Վեստ Արմենիան» հրավիրում է 17 և բարձր տարիքի բոլոր ֆուտբոլիստներին մասնակցելու հունիսի 20-ից «Միկա» ստադիոնում անցկացվելիք դիտումներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով