Նորաստեղծ «Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է փորձառու և վաստակաշատ Արմեն Շահգելդյանը:
Նոր մրցաշրջանում թիմը հանդես կգա Առաջին խմբի առաջնությունում:
Մարզումներն ու տնային հանդիպումներն անցկացնելու է «Միկա» ստադիոնում:
«Վեստ Արմենիան» հրավիրում է 17 և բարձր տարիքի բոլոր ֆուտբոլիստներին մասնակցելու հունիսի 20-ից «Միկա» ստադիոնում անցկացվելիք դիտումներին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում