14:42  ,  13 հունիսի, 2019

«Ռեալի» Մ-19 թիմի ավագի տպավորիչ գոլը՝ «Բարսելոնայի» դարպասը

Մադրիդի «Ռեալի» մինչեւ 19 տարեկանների թիմի ավագ Անտոնիո Բլանկոն գրեթե դաշտի կենտրոնից գրավել է «Բարսելոնայի» Մ-19 թիմի դարպասը։

Իսպանիայի երիտասարդական գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղն ավարտվել է 1։1 հաշվով։

«Ռեալը» դուրս է եկել կիսաեզրափակիչ առաջին խաղում տարած 2։0 հաշվով հաղթանակի շնորհիվ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում