13:07  ,  13 հունիսի, 2019

Դենիս Սուարեսը մտադիր է հեռանալ «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսը չի ցանկանում կարիերան շարունակել կատալոնական ակումբում, հաղորդում է Goal.com-ը։

«Ցանկանում եմ հեռանալ «Բարսելոնայից», որպեսզի խաղամ։ Բայց իմ նպատակն է մնալ Իսպանիայում»,- ասել է 25-ամյա ֆուտբոլսիտը։

Իսպանացի ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանի երկրորդ կեսը վարձակալությամբ անցկացրել է Լոնդոնի «Արսենալում»։

Նրա ծառայություններով հետաքրքրվում են Մադրիդի «Աթլետիկոն», «Վալենսիան» եւ «Սելտան»։

Դենիս Սուարեսի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում