12:11  ,  13 հունիսի, 2019

«Արսենալը» ցանկանում է ձեռք բերել Յանիկ Ֆերեյրա-Կարասկոյին

Չինական «Դալյան Իֆանի» բելգիացի կիսապաշտպան Յանիկ Ֆերեյրա-Կարասկոն ցանկանում է վերադառնալ Եվրոպա։ Մադրիդի «Աթլետիկոյի» նախկին խաղացողի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը», հաղորդում է Daily Mirror-ը։

25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Դալյան Իֆանը» պահանջում է 25 միլիոն ֆունտ ստերլինգ։

Անցած մրցաշրջանում Ֆերեյրա-Կարասկոն «Դալյան Իֆանում» անցկացրել է 10 հանդիպում, խփել 7 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս