10:40  ,  13 հունիսի, 2019

Մենդի․ Զիդանը հրաշալի մարզիչ է

Զիդանը հրաշալի մարզիչ է, նա կօգնի ինձ առաջադիմել, ասել է Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ֆերլան Մենդին Մադրիդի «Ռեալի» հետ 6 տարվա պայմանագիր կնքելուց հետո։

«Երջանիկ եմ պայմանագիր կնքել աշխարհի մեծագույն ակումբի հետ եւ միանալ հրաշալի մարզիչի, որը կօգնի ինձ առաջադիմել։

Այս երկու տարիների համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Լիոնի» նախագահին, աշխատակիցներն, երկրպագուներին եւ թիմակիցներիս։ Լավագույնն եմ մաղթում բոլորիդ»,- գրել է Մենդին Թվիթերում։

«Լիոնում» Մենդին անցկացրել է 79 հանդիպում, խփել 3 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Արքայական ակումբը 23–ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է 48 միլիոն եվրո: Այդ մասին հայտնում է «Լիոնի» մամուլի ծառայությունը։

Ֆուտբոլիստւ շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 19-ին։

Մենդին 2017թ. ամռանն էր 5 միլիոն եվրոյով տեղափոխվել «Լիոն» ֆրանսիական «Հավրից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում